ՀՀ բանակի զարգացման մեր տեսլականը հիմնված է Իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ մեր բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելն է եւ այդ տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի»,-նշել է նա: