«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 28-ին 12:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ն.Շենգավիթ 13, 14, 15 փողցոների և նրբ. ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 28-ին 14:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ռուստամյանի, Բաշինջաղյան փող. և 1, 2 նրբ., Շիրազի 16 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: