«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 26-ին ժամը 13:10-ից դադարեցվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։