Հայաստանի կողմից անկատար մնացած հանձնարարականները․ հրապարակվել է ԳՐԵԿՈ-ի զեկույցը
ԳՐԵԿՈ-ի կողմից հրապարակվել է Հայաստանի գնահատման 4-րդ փուլի համապատասխանության երկրորդ զեկույցի լրացումը։ Նոր զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել դեռևս 2015 թվականին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ։
2023-2024 թվականների ընթացքում հանձնարարականների կատարման ուղղությամբ եղել է առաջընթաց։
Հանձնարարականներից է եղել նաև դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթում Արդարադատության նախարարության դերակատարության վերանայումը։ Այն կատարվել է մասնակի։
Մասնակի կատարված և խնդրահարույց է Ազգային ժողովի պատգամավորների վարքագծի կանոնների և Էթիկայի մշտական հանձնաժողով չլինելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։