Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց

Քվորման բացակայության պայմաններում Երևանի ավագանու արտահերթ նիստ չկայացավ, որը հրավիրել էր ընդդիմությունը։

Հիշեցնենք՝ նիստի հրավիրման նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն էր։

«Ներկա է 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը վարում էր նիստը:

Նիստին չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները:

30 րոպե հետո Փամբուխչյանը հայտարարեց՝ նիստը չի կայանա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել