Վթարային ջրանջատում՝ Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 12-ին 11:30-15:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-9, 28 շենքերի, Ադամյան փողոցի ջրամատակարարումը:

12:00-15:00-ն կդադարեցվի Արամի 5/Ա շենքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 12-ին 13:00-19:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան Եղբայրներ, Մարգարյան 7, Հալաբյանի 22/1-28, 34/1, 36, 38, շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել