Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում․ Պեսկով

Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ТАСС-ի հարցին, կասկածել է, որ Հայաստանը տեսականորեն կկարողանա միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում․«Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է»:

Հիշեցնենք՝ Կառավարությունը այսօր  հավանություն տվեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկեն այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը ՀՀ-ն է պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել