Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում:
Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով:
Տեսանյութը՝ այստեղ։