Շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզների սննդի որակի վերահսկողությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։

«Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել է և ծածկվել հողաշերտով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել