Ի՞նչ կենսագրություն ունի ՔԿԾ առաջին կին ղեկավարը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել Ծովինար Թադևոսյանը։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Նա ծնվել է 1991թ. հունիսի 21-ին Երևանում:

2008-2012թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում:

2012-2014թթ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ու իրավագիտության ֆակուլտետների կողմից իրականացված «Կրիմինոլոգիա» մագիստրոսական ծրագիրը, ունի հոգեբան-կրիմինոլոգի որակավորում:

2015-2020թթ. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ:

2020-2025թթ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:

ՀՀ վարչապետի 2025թ.-ի հունվարի 8-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ:

Գիտակրթական և հասարակական գործունեություն

2014-2015թթ. «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության «Ընտանեկան բռնության հիմնահարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի հոգեբան-կրիմինոլոգ:

2019-2020թթ. կայուն զարգացման հայկական հիմնադրամ «Հատուկ 1 կրթահամալիրի վերափոխումը ռեսուրս կենտրոնի» ծրագրի դասընթացավար-վերապատրաստող:

2022-2023թթ. դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Գիտական երեք հոդվածների հեղինակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել