Երեք քաղաքացի կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ Աշոտ Մ․-ին, Արսեն Վ․-ին, Արմեն Բ․-ին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։

Հիմնավորման մեջ նշված է, որ  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

«Աշոտ Մ․-ին, Արսեն Վ․-ին, Արմեն Բ․-ին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի  2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Կարգի 3-րդ կետի համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում  տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող  և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնումն, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել