Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում,
- 1 գույքի շուկայական արժեք,
- 1 չմարված ավանդի գումար,
- 1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը,
- 26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
- 42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: