ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։

«Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել