2024 թվականի դեկտեմբերի 27-ին, Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ կնոջ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել էր Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել էր արարքը։