Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշեն գյուղում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում երկու մեքենայով 6-7 անձինք հարձակվել, կոտրել են դռները, պատուհանները և հեռացել:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցի շուրջ ակնաշենցի 31-ամյա տղամարդը վիճաբանել է համագյուղացու և նրա որդու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակի կոթով հարվածել է համագյուղացու գլխին, վերջինս էլ գետնից վերցրած քարով խփել է նրա գլխին:

Նույն օրը, վիճաբանությունը շարունակելու նպատակով, 31-ամյա տղամարդը եղբոր և ընկերոջ հետ այցելել է համագյուղացու տուն: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հայհոյանքներ հնչեցնելով` նրանք քարերով հարվածել և կոտրել են համագյուղացու տան մուտքի դռան ապակիները և վնասել դուռը: Տղամարդկանցից մեկի ձեռքին եղել է դանակ, մյուսի ձեռքին` փայտե մահակ, երրորդի ձեռքին՝ օդաճնշիչ ատրճանակ։

Նույն օրը տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Օդաճնշիչ ատրճանակը և փայտե մահակը հայտնաբերվել են: Հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել