Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։