Աիդա Կ․-ն 2024թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11:40-ի սահմաններում հարվածել է Արարատի մարզի դպրոցնրից մեկի տնօրենի դեմքին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի տնօրենը ցածր գնահատական է նշանակել Աիդա Կ․-ի դստերը։ Կինը 10-15 րոպե տևողությամբ, վիճաբանել է Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում երեք անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին ու դիտավորությամբ նրա առողջությանը, դեմքի ձախ այտային շրջանի արյունազեղման ձևով, զուգորդված ֆիզիկական ցավով, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, միաժամանակ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելով Ն.Մ․-ի և ներկաների հասցեին, այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվելէ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Ն․ Մ․-ի ղեկավարությամբ դպրոցում աշխատող մյուս անձանց մոտ նրան ստորացնելով և դպրոցի բնականոն աշխատանքները խոչընդոտելով։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դետեմբերի 6-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին։
Աիդա Կ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ
Աիդա Կ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: