Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ թափուր պաշտոնի մասին հայտարարություն է տեղադրվել քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 8-ն է։
Թեստավորման անցկացման վայր
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տերյան 89 )։ Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ։
Հարցազրույցի անցկացման վայրը
Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի 5, 3068 սենյակ։
Մրցույթի մասնակիցների մուտքը ՊՆ վարչական համալիր դադարեցվում է հարցազրույցի փուլը սկսելուց 15 րոպե առաջ։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- անձնագրի, սոցիալական քարտի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- 3X4 չափսի լուսանկարի լուսապատճենը։
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է կցել՝ pdf, jpg, կամ exe փոքրատառ գրված ֆորմատով։
Հիմնական աշխատավարձի չափը՝ 391 հազար 040 դրամ է` ներառյալ եկամտահարկը:
Մանրամասները՝ այստեղ։