Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ

Մենք ընթանալու ենք՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։ Այս մասին ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով ժողովրդին։

«Մենք ընթանալու ենք մեկ մտածումով, ինչպես հռչակել ենք 2024 թվականի ապրիլի 13-ին, Ոսկեպարում, որ սա պայքար է ընդդեմ չարի և կեղծիքի։ Հանուն ճշմարտության և հաշտության հաղթանակի և այդ հռչակումից մենք չենք դադարել շեղվել։ Եթե սրանք չեն մեր օայքարի և կյանքի հիմքերը, մնացած բոլորն արժեք չունեն։ Մեկ չարիքը կփոխարինվի մեկ այլ չարիքով։ Հետևաբար մեզ համար այդ ուղին անշեղորեն է լինելու։ Այն, ինչ մենք հռչակել ենք որպես հավատամք և դավանանք այս պայքարի համար, այն շարունակվելու է մինչև վերջնահանգրվանը։ 2025 թվականը շատ շատերն իրենց համար հռչակել են որպես ճշմարտության և հաղթանակի ժամանակահատված, որպես մտածում, որպես ընկալում, որպես հույս և հենց այդպես էլ լինելու է»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ մնում է խելամիտ, համբերատար ընթանալ՝ մարմնավորելու վերը նշված մտածումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել