Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

Վարդան Մանուկյան
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար համալսարանի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով.
Վարդան Ֆրանցի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ-Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
թեկնածու
Հրաչիկ Սուրենի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
թեկնածու»,-նշվում է որոշման մեջ: