Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից

Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տվել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից։

«Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ, ցանկանում եմ տեղեկացնել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո և համոզված եմ, որ այս պահին ճիշտ է և իմ, և կազմակերպության համար:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար: Այս ընթացքում մեր միասնական ջանքերով հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը մեծ նշանակություն է ունեցել շախմատի հանրայնացման և հայ շախմատիստների ձեռքբերումների համար:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի ֆեդերացիայի թիմին (հանձինս պարոն Քալանթարյանի) և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Մաղթում եմ ֆեդերացիային շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն առաջընթաց՝ ի շահ հայկական շախմատի»,- գրել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել