ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։
Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։
ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։