«Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն». Տիգրան Ավինյանի հայտարարությունը

«Նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։

Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,-այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա բնորոշմամբ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա․

«Պետք է խնդրեմ դուրս բերել՝ որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց։

Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»,- հավելել է Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել