«Սադրել են ուսուցչին»․ Արտակ Խաչատրյանի անվան դպրոցից հերքում են լուրը, թե ուսուցիչը երեխաներին փակել է պահարանում

Լրատվամիջոցներում տեղեկություններ և տեսանյութ է տարածվել՝ նշվելով՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում մաթեմատիկայի դասաժամին ուսուցիչն ուշացման համար հարվածում է 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում պահարանի մեջ և փակում դուռը։

Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Iravaban.net-ը կապ է հաստատել նշված դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ռոզա Դավթյանի հետ։

Մեզ հետ զրույցում Ռոզա Դավթյանը նշեց, որ դիտել է տեսանյութը և անմիջապես հետո հրավիրել է ուսուցչին և ծնողական ժողով․ «Աշակերտներին ուսուցիչը չի մտցրել պահարան, իրենք են մտել։ Ուսուցիչը ներս է մտել, այդ ամեն ինչը դասի սկսվելու պահին է եղել։ Սադրել են ուսուցչին, չեմ պաշտպանում նրան, ըստ իրավական կարգի` յուրաքանչյուր քայլ իրականացնում ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել