Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանին վերանշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում»,-նշված է որոշման մեջ։