Մահացել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը։
Պատգամավորի կինը մոտ 10 օր առաջ սրտի վիրահատության է ենթարկվել, վիճակը գնահատվում էր ծանր։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց այդ պատճառաբանությամբ, ինչպես նաև, որ նա խախտել է կուսակցական ու հանրային բարոյական նորմեր։
Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Նրան մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի քվեարկությունն է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան ու ստանա մեծամասնության թույլտվությունը։