Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։
Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի»։