Փաստաբան Արթուր Ղազարյանը սկզբում ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել։
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով՝ 255 (խարդախությունը), 319 (հանցավոր կազմակերպության մասնակցելը) 457 (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։