Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով կդադարեցվեն Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները:
Կառավարության որոշման նախագծում ասվում է․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդոևնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Դադարեցնել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումեր ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված հետևյալ քաղաքացիների տարկետումները՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ տրված՝ Մամիկոն Սմբատի Գասպարյանին (ծնվ.՝ 02.01.2005 թ.,), Էդիկ Ցոլակի Նազարյանին (ծնվ.՝ 16.08.2003 թ., ), Հրաչ Հայկի Հայրապետյանին (ծնվ.՝ 17.02.2004 թ.,), Սեպուհ Աշոտի Ներսիսյանին (ծնվ.՝ 23.04.1999 թ., ), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Ռոբերտ Գրիգորի Հակոբյանին (ծնվ.՝ 27.03.1999 թ.,), Մամիկոն Սմբատի Գասպարյանին (ծնվ.՝ 02.01.2005 թ.,).
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշմամբ տրված Վազգեն Վիգենի Գասպարյանին (ծնվ.՝ 16.02.2003 թ.,), Ալբերտ Արմենի Բադիրյանին (ծնվ.՝ 10.09.2003 թ., ).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1232-Ա որոշմամբ տրված Նիկոլայ Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ.՝ 11.08.2005 թ.,), Արտյոմ Արմենի Գեղամյանին (ծնվ.՝ 16.12.2001 թ.,), Սամվել Արթուրի Գասպարյանին (ծնվ.՝ 02.08.2005 թ.), Գևորգ Արթուրի Սիմոնյանին (ծնվ.՝ 23.04.2001 թ.,), Դավիթ Մովսեսի Հարությունյանին (ծնվ.՝ 20.08.2002 թ.,), Ռուբեն Դավթի Սարգսյանին (ծնվ.՝ 06.01.2005 թ.,).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշմամբ տրված Վաչե Ալբերտի Թամրազյանին (ծնվ.՝ 29.09.2004 թ.,).
- Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ հաստատված՝ N 1 հավելվածի 2-րդ կետի 24-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 33-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 31-րդ ենթակետը, N 3 հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետը, N 3 հավելվածի 1-ին կետի 84-րդ ենթակետը, N 1 հավելվածի 2-րդ կետի 24-րդ ենթակետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի
1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշմամբ հաստատված՝ N 2 հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 31-րդ ենթակետը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1232-Ա որոշմամբ հաստատված՝ N 1 հավելվածի 2-րդ կետի 43-րդ ենթակետը, N 1 հավելվածի 5-րդ կետը, N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, N 1 հավելվածի 2-րդ կետի 56-րդ ենթակետը»:
Նախագծի հմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-N որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադադրեցնելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ չեն ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում՝ վերջինս էլ լիազոր մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տրված տարկետումը դադադարեցնելու համար: Հիմք ընդունելով վերը նշվածը հանգամանքը և առաջնորդվելով վերը նշված իրավական ակտերի կարգավորումներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: