Հանրային սննդի օբյեկտը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ):

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Մասնավորապես՝

  • հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
  • առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել