«Վտանգվում է փաստաբանի կերպարը»․ փաստաբան Գյուլնարա Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, երբ փաստաբանական ծառայություններն ընդգրկվեցին հարկման ընդհանուր դաշտ, նախ և առաջ վտանգվում է այստեղ փաստաբանի կերպարը, վերջինիս դերը հասարակության կյանքում՝ իբրև իրավունքի պաշտպանի»,-այս մասին  Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գյուլնարա Սարգսյանը։

Փաստաբանը մտահոգիչ համարեց այն, որ քաղաքացին երբ դիմում է պաշտպանին, ինքը գիտակցում է, որ իր կողքին ունենալու է անկախ մեկին, ով ողջ ընթացքում պայքարելու է իր իրավունքների պաշտպանության համար։ Այնինչ, երբ փաստաբանի ամեն խորհրդից առաջ քաղաքացին պետք է վճարի, ձևավորվում են տնտեսական բնույթի հարաբերություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել