Մարդու իրավունքների պաշտպանության “Viasna” կենտրոնը հայտնում է, որ Իվան Ամելչանկան ձերբակալվել է և դատապարտվել 15-օրյա կալանքի:
Այս տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լրագրող Ալեքսանդր Բարազենկան, ով բանտում տեսակցել է երիտասարդ ակտիվիստին: Վերջինս ականատես էր եղել, թե ինչպես է Իվան Ամելչանկան դուրս գալիս ոստիկանական մեքենայից:
Նրա ձերբակալության դրդապատճառները դեռևս անհայտ են: Ոստիկանությունը հետապնդում էր Իվան Ամելչանկային «Չերնոբիլյան ճանապարհից» հետո իր «Musorok» պաստառի առիթով, սակայն չէր կարողանում ձերբակալել նրան մինչև ակտիվիստն ինքը ներկայացավ ոստիկանոթյուն: Այնուամենայնիվ, Իվան Ամելչանկան ազատ չի արձակվել, այլ բանտից միանգամից տեղափոխվել է դատարան և դատապարտվել ևս 10-օրյա կալանքի:
Անհայտ է, թե ինչու է այս անգամ ընդդիմադիրը կրկին ձերբակալվել: