Եթե անձը ցանկանում է ստանալ սոցիալական կամ աշխատանքային կենսաթոշակ՝ զինվորականի փոխարեն

Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորոդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ծառայությանը` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել