Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների առաջին վիրտուալ այցելությունը Արդարադատության նախարարությունում էր

Դեկտեմբերի 11-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկած Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի ունկնդիրների առաջին կանգառը ՀՀ արդարադատության նախարարությունն էր։ Ունկնդիրները նախարարի խորհրդական Լիանան Թովմասյանի հետ քննարկմամ, նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։

Հանդիպման սկզբում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և Լիանա Թովմասյանը ողջունեցին դպրոցի մասնակիցներին՝ դրական գնահատելով երիտասարդների կամքը և պատրաստակամությունը՝ մասնակցելու ուսումնական ծրագրին և կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ուրույն տեղն ունենալու ցանկությունը։

Նախարարի խորհրդականը խոսեց ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի կարևորության, արշավի շրջանակներում կատարված աշխատանքների և ապագայում նախատեսվող նախաձեռնությունների մասին։ Նա հատուկ ընդգծեց azdararir.am հարթակին ներկայացվող հաղորդումների քանակի էական աճը։ Խորհրդականը հատկանշական համարեց նաև այս գործընթացում ՀՀ արդարադատության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով պետական, միջազգային և քաղհասարակության հատվածի համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ծավալվեց բազմաբովանդակ քննարկում՝ հարց ու պատասխանի ձևաչափով։ Ունկնդիրները հետաքրքրվեցին կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր մեխանիզմներով և մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել