«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից, քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված` կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով»,-այս մասին՝ 24news-ի հետ զրույցում հայտնել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, ըստ էության, բնականաբար պետք է արժանանար այս ճակատագրին։
Այս պահին պարոն Ասլանյանը այլևս չի հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Մանդատի հարցում որևէ հստակություն չեմ նկատել, նկատել եմ, որ նա չի ցանկանում վայր դնել իր մանդատը»։
Հովհաննիսյանը նշեց՝ գործընկերային մթնոլորտում է տեղի ունեցել խոսակցությունը, Հակոբ Ասլանյանին հնարավորություն են տվել մեկնաբանել իր գործողությունների տրամաբանությունը․ «Պարոն Ասլանյանը չի կարողացել հիմնավորել իր գործողությունների տրամաբանությունը, ինչի հետևանքով խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել պարոն Ասլանյանին հեռացնել խմբակցությունից»։