Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննարկվելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։
«Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան կհեռացնենք խմբակցությունից»,- հայտարարել էր Արսեն Թորոսյանը։