Ո՞վ և ինչպե՞ս է վարում կենսաթոշակի գործը

Կենսաթոշակի գործը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, իսկ համապատասխան մարմիններում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներից մեկը՝ այդ մարմնի ղեկավարի որոշմամբ:

Կենսաթոշակ նշանակելու դիմումը, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ բնօրինակ փաստաթղթերը և կենսաթոշակ նշանակելու կարգադրությունը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը կարվում է, էջերը համարակալվում են, վերջին էջը կնքվում է:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակվճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին, իսկ եթե պարզվում է, որ կազմված չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածում է (սկանավորում է) կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել