Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելու և չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելու համար Հայաստանի օրենսդրությունը սահմանում է տուգանքի նշանակում:
Մասնավորապես` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսդրության համաձայն` պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի` 30.000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի` 50.000 դրամի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը` առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի` 30.000 դրամի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի` 40.000 դրամի չափով: