ԱՄՆ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 6-ին կազմել է 401.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.71 դրամ (աճել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.11 դրամ (նվազել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (աճել է 0.11 դրամով):