Ադրբեջանը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը

Ադրբեջանը մերժել է Էնթոնի Բլինքենի առաջարկը՝ ԵԱՀԿ հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բանակցությունները նախաձեռնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նա ձգտում էր այս հանդիպմանը միջնորդ դառնալ։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը։

Դիվանագիտական ​​աղբյուրը բացատրել է, որ մերժման պատճառը Բայդենի վարչակազմի անարդար և կողմնակալ քաղաքականությունն է Ադրբեջանի նկատմամբ, ինչը Բաքվի համար անընդունելի է դարձնում ԱՄՆ մասնակցությունը խաղաղության օրակարգին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել