Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ

Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:

«Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ»,-փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել