Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որում ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:
Մինչ այս Դադունցը Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրենն էր, նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ է՝ որպես կենտրոնի համահիմնադիրներից մեկի ներկայացուցիչ։