Տղամարդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում

Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում, հայտնում են ոստիկանությունից։

Համայնքնային ոստիկանության Արմավիրի բաժինց մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով և կարճեցված խզակոթով որսորդական հրացան, կրակելու համար նախատեսված 37 խողովակ, 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, 12 ճայթիչ, դետոնատորի պայթուցիչ, ականի 5 մարտագլխիկ, 3 ական, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ և այլ զինամթերք:

«Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-փոխանցում են ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել