Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում գործողություններ են իրականացվել․ կան ձերբակալվածներ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։

«Ըստ այդմ կան ձերբակալվածներ։

Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,-նշվում է Կոստանյանի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել