«Ես 2,5 հարց ունեմ»․ Սուքիասյանը՝ Ֆինանսների նախարարին

«Ես երկուսուկես հարց ունեմ։ Առաջինը՝ եթե Դուք ունենայիք 100 միլիոն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում, ճյուղերում, միկրոոլորտներում Դուք ներդրում կկատարեիք այս պետությունում, որպեսզի մենք ապահովեինք հարկեր, ապահովեինք արտահանում, ապահովեինք ներմուծմանը փոխարինող ապրանքներ և աշխատատեղեր ստեղծեինք։ Արդյո՞ք Դուք ունեք այդպիսի հաշվարկ»,-այսօր՝ նոյեմբերի 12-ին՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին նման հարց ուղղեց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Խաչատուր Սուքիասյանի երկրորդ հարցը համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցության վերաբերյալ էր․ «Այդ հարաբերակցությունը նոր ինտերնետի դարում բավականին հնացած է, և մենք այսօր ՀՀ-ում չենք կարողանում ինժեներական ծավալը ինչ-որ ձևով ապահովենք մեր համախառն ներքին արդյունքի մեջ, որովհետև դա Հայաստանում գեներացվում է տասնյակ հազարավոր ինժեներների կողմից, բայց դրա սեփականատերը Հայաստանը չէ»։

Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատգամավորի առաջին հարցին բյուջեի՝ իրենց առաջարկած տարբերակով պատասխանել են․ «Պատասխանը նա է, որ մենք  ներդնում ենք երկու հիմնական խնդիրների լուծման համար։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղությամբ միջոցներ ձեռնարկված են։ Առաջին կետում անվտանգությունն է, որը անհրաժեշտ է մնացած ամեն ինչի համար և դպրոցաշինությունը, կրթության համակարգը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել