ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց):
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
- արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: