Խոսելով Վահագն Վերմիշյանին մեղսագրվող արարքներից հինգերորդ դրվագի՝ ենթադրյալ կաշառք ստանալու մասին, պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի քանի կետերի։
Այս դրվագով Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ռազմիկ Խուրշուդյանըից պահանջել և ստացել է 24 խմ ծավալով և 571.920 ՀՀ դրամ արժեքով 150 մարկայի բետոն։
Պաշտպանի խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովը չի ունեցել աշխատանքի նորմատիվ հիմքեր, այն ստեղծել է Վահագն Վերմիշյանը․ «Տրամաբանությունը կորում է, եթե սա պարտադիր իրավական ընթացակարգ չէր, ապա ո՞րն էր անհրաժեշտությունը, որ Վահագն Վերմիշյանը տար էդ հանձնարարությունը, որպեսզի հանձնաժողովը տար դրական եզրակացություն»։
Վկա Նունե Պետրոսյանը հաստատել է, որ փաստաթղթերը համապատասխանել են օրենքով նախատեսված պահանջներին, բացի այդ, կողմերի միջև չի եղել նախնական համաձայնություն, որ Վահագն Վերմիշյանը զբաղվի Ռազմիկ Խուրշուդյանի հողամասի կամ շինության խնդրով, վերջինս էլ դրա դիմաց մատակարարի բետոն։
«Այնպես չէ՝ Ռազմիկ Խուրշուդյանի կողմից բերված փաստաթղթերը միանգամից մուտքագրվել են կոմիտե, դրանք բերվել են, առկա են եղել թերություններ, առաջարկվել է փաթեթում առկա թերությունները շտկել, նոր դրանից հետո փաստաթղթերը մուտքագրվել են Քաղաքաշինության կոմիտե, ու սրանով այս պատմությունն ավարտվել է»,-ասաց նա։
Կոչուբաևի խոսքով՝ այս գործարքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ռազմիկ Խուրշուդյանի խնդիրը կապված է ոչ թե հողի նշանակության փոփոխության հետ, որը Քաղաքաշինության կոմիտեի կատարման տիրույթում էր, այլ կառուցված շենքի օրինականացման․ «Սրանով պայմանավորված՝ պարոն Վերմիշյանն այլևս պատշաճ սուբյկետ չէր հանդիսանում, քանի որ Ռազմիկ Խուրշուդյանն այն, ինչ դիտարկում է կաշառքի առարկա, պատշաճ սուբյեկտի չէր փոխանցվում, որովհետև այդ գործառույթը համայնքի գործառույթ էր»։
Ենթադրյալ կաշառք ստանալու դրվագի հակիրճ ամփոփում․
Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց այս դրվագով մեղադրանքի վերաբերյալ.
1․ Հակափաստարկներ
- Հանձնաժողովը ձևավորել է Վահագն Վերմիշյանը, որը չուներ գործունեության իրավական հիմք,
- Մի քանի օր անց Ռազմիկը Նունե Պետրոսյանին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը համապատասխանել է սահմանված կարգին։
2․ Գործարքի բնույթը.
- Լրակազմված փաթեթը համայնքից պաշտոնապես մուտք է եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտե, որից հետո փաթեթը ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողովին՝ կարծիք ստանալու համար,
- Վերմիշյանը հայտնել է՝ շատ են եղել դեպքեր, երբ մինչև նախագծային աշխատանքը սկսելը հարցրել են մարդկանց՝ վճարման հետ կապված խնդիր ունե՞ն, թե՞ ոչ։ Այս դեպքում Խուրշուդյանին զանգելը ու կատարված աշխատանքի դիմաց գումարի փոխանցման հետ կապված հարցեր ուղղելը միջմատություն չէ, այլ արդարության նշան՝ կոմիտեի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքը գնահատելու համար։
3․ Իրավական անհիմն մեղադրանք․
- Շենքի օրինականացում ստանալն ու դրա համար կաշառք տալը դուրս է Վերմիշյանի գործառույցներից,
- Ռազմիկ Խուրշուդյանը հովանավորչություն չի ստացել, քանի որ փաստաթղթերում եղել են թերություններ, դրանք շտկվել են, ինչից հետո նոր փաստաթղթերը մուտքագրվել են կոմիտե։
Եզրահանգում․ Պաշտպանական կողմը հերքում է այս դրվագով մեղադրանքի բերած փաստարկները՝ նշելով, որ փաստացի Ռազմիկ Խուրշուդյանը հենց իր ցուցմունքով հայտնել է, որ խնդիրը կոմիտեի լիազորություններից դուրս է եղել, հրաժարվել է հետագա համագործակցությունից, ավելին՝ հանձնարարել է, որպեսզի այդ բետոնը չմատակարարվի։ Փաստաթղթերում առկա անհստակությունների պայմաններում հովանավորչության գործոնը չի կարող այստեղ գերակա լինել։ Կողմերի միջև նախանական համաձայնություն չի եղել, Վահագն Վերմիշյանն այս դրվագով որևէ առաջնահերթություն գործարքի հետ կապված չի ցուցաբերել։ Պաշտպանության կողմը նաև ընդգծում է ամենակարևոր հանգամանքը՝ միջգերատեսչական հանձնաժողովը նորմատիվացված չի եղել՝ խնդրի օբյեկտիվությունն ապահովելու համար։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։