«Չկան զինված ուժերի գրավչությունը բարձրացնող կոնկրետ հասարակական գործողություններ»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երբ որ առավոտվանից գիշեր «չստիկով ճանճ սատկացնելու» կամ «ձվածեղի» փառատոններ են անում, հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են նախագահականում մենակ պարգևատրման արարողություններով, բայց հասարակությունը դրանից տեղյակ չի։
Մեր բանակի նկատմամբ ամենաանզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է։ Վերջին՝ ամենաաղաղակողը Սասունն Միքայելյանն էր, որը սահմանազատումը փորձեց արդարացնել, թե մեր բանակը թույլ է, մենք չենք կարող հակառակորդի դեմ կանգնել։ Սրանից հետո ԶՈՒ-երի նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է»
Մանրամասները՝ տեսանյութում։