Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակը

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 01-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      23.5°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             -1.1°C (1999թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      10.1°C
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել