Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Արմեն Խաչատրյանը ներկայացրեց նախագծերի ընդունման իրավական հիմնավորումը․ «Օրենքների նախագծի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինվորականների համար այդ զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ։
Ներկայումս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու՝ բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի և մի քանի այլ դեպքերում։
Մանրամասները՝ տեսանյութում։